logo

Գաղտնիության քաղաքականություն

Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

1.1. Հավաքագրվող անձնական տվյալներ՝
• Հաճախորդի անուն և/կամ ազգանուն
• Հաճախորդի հեռախոսահամար, էլ.հասցե
• Հասցե, որտեղ պետք է կատարվի պատվերի առաքումը
• Հաճախորդի IP հասցե
• Վճարման տարբերակի մասին ինֆորմացիա

Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ կերպ.
• Երբ հաճախորդը գրանցում է Պատվեր
• Երբ հաճախորդն այցելում է ընկերության կայք (այս դեպքում, ինֆորմացիան պահպանվում է «Cookies» բաժնում)

Երբ նշված տվյալները մուտք են արվում կամ հեռախոսով են փոխանցվում, համարվում է, որ հաճախորդն իր համաձայնությունն է տվել իր անձնական տվյալներն օգտագործելու համար։ Հաճախորդի տված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի հիման վրա ընկերությունն օգագործում է Հաճախորդի տվյալները։ Ընկերության համար այդ անձնական տվյալները դառնում են հասանելի այն պահից սկսած, երբ հաճախորդը լրացնում է դրանք։ 

Հաճախորդի տվյալները հավաքվում են բազայում, որը թարմացվում է նոր տվյալ մուտքագրվելիս։ Երբ հաճախորդը դիմում է իր բաժանորդագրությունը կասեցնելու համար, այդ պահից իր անձնական տվյալներն անմիջապես տեղափոխվում են կասեցված բաժանորդագրությունների բազա 2 տարով։ IP հասցեներից տվյալների ստացումը և դրանց պահպանումը «Cookies» բաժնում ավտոմատ կերպով սկսվում են Հաճախորդի կայք այցելելու պահից:

*Կայքում առցանց վճարում կատարելիս Հաճախորդի բանկային և ֆինանսական տվյալները չեն պահպանվում և չեն կարող հետագայում օգտագործվել։

Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.
• Հաղորդակցվել Հաճախորդի հետ պատվերի առաքման և ծառայությունների մատուցման հետ կապված հարցերով
• Կազմակերպել գովազդային արշավներ, այդ թվում նրանք, որոնք ընկերությունը կազմակերպում է գործընկերների հետ
• Ապահովել հաճախորդների պահանջներին համապատասխան ծառայությունների որակը
• Ծառայությունների որակը, ինչպես նաև կայքէջը բարելավելու համար։

Բացի վերը նշվածից, Հաճախորդների անձնական տվյալները կարող են մշակվել` ուղարկվող մարքեթինգային հաղորդագրություններն անհատականացնելու համար: Նման նպատակների համար Ընկերությունը կարող է ուղարկել նաև մարքեթինգային հաղորդագրություններ (ներառյալ էլ. փոստով՝ info@bizlab.am,  փոստով, հեռախոսով՝ +37477508805, բուկլետներով, կարճ հաղորդագրություններով կամ առցանց գովազդով) Ընկերության և/կամ իր Գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել կայքէջում և Գործընկերների կայքերում, ինչպես նաև առցանց հարթակներում: Նման տեղեկատվություն չստանալու համար հաճախորդն իր ցանկության մասին ծանուցում է ընկերությանը`զանգահարելով կամ էլ.նամակ ուղարկելով հասցեին:

Անձնական տվյալների փոխանցումը երրորդ կողմերին
Ընկերությունը չի վաճառի կամ չի փոխանցի Հաճախորդի անձնական տվյալները այլ կողմերի, բայց կարող է տրամադրել միայն այն գործընկերոջը, որի մոտ գրանցվում է պատվերը: Պատվիրատուի հասցեն և հեռախոսահամարը տրամադրվում են նաև առաքիչին`Պատվերը առաքելիս Հաճախորդի հետ կապ հաստատելու համար: Պետք է հաշվի առնել, որ նրանք պարտավորվում են պահպանել Հաճախորդի տվյալների գաղտնիությունը և օգտագործել դրանք միայն Պատվերը կատարելու համար:
Բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, որոնք, ըստ Պայմանների, անմիջական մասնակցություն ունեն գործընթացին, օրինակ` բանկեր, հաշվապահական ընկերություններ, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններ և այլն: Վերջիններս չեն համարվում երրորդ կողմ, քանի որ նրանք պարտավորվում են պահպանել անձնական տվյալների մշակման այս կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը՝ որպես ընկերության աշխատակիցներ:

Հաճախորդի իրավունքները՝ կապված անձնական տվյալների օգտագործման հետ
Հաճախորդն իրավունք ունի դիտելու և խմբագրելու Ընկերության կողմից հավաքագրված իր անձնական տվյալները: Դա անելու համար նա կարող է կապվել ընկերության հետ՝ Պայմաններում նշված հեռախոսահամարի(+37477508805) կամ էլ. հասցեի( info@bizlab.am) միջոցով։
Նամակ կամ հեռախոսազանգ ստանալուց հետո հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 10 (տասը) աշխատանքային օր, ընկերությունը հաճախորդին տրամադրում է իր կողմից մշակված անձնական տվյալները: Եթե այդ տվյալները պարունակում են սխալ տեղեկատվություն, Հաճախորդն իրավունք ունի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում պահանջել ուղղել/ խմբագրել դրանք։
Հաճախորդն իրավունք ունի նաև ընկերությունից պահանջել ջնջել իր անձնական տվյալները, եթե այլևս չի ցանկանում օգտվել Ընկերության ծառայություններից։ Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների օգտագործումը: Այս առումով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների օգտագործման դադարեցումը կարող է հանգեցնել որոշակի գործառույթների ապաակտիվացման կամ, ընդհանուր առմամբ, Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու արգելափակման:

 

Պայմանների հայերեն տարբերակը գերակա է այլ լեզուներով տարբերակների նկատմամբ: Կողմերի միջև ծագող իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած պահի՝ հրապարակվելով Կայքէջում: Նորացված տարբերակը տեղադրելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա օգտագործումը համարվում է Հաճախորդի համաձայնությունը` Պայմանների փոփոխված տարբերակին